ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

01.06.2023 18:20

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Փաստաբանների պալատում այսօր տիրում էր հունիսմեկյան խանդավառություն:

Փաստաբանների երեխաների օրը տոն դարձնելու համար Փաստաբանների պալատը և Փաստաբանական ակադեմիան կազմակերպել էին բազմաթիվ անակնկալներ, ինչպես նաև մուլտհերոսների  մասնակցությամբ խաղային , պարային և համերգային ծրագրեր:  

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  իրականացվեցին տարատեսակ միջոցառումներ, որոնք յուրաքանչյուր դրվագով ապահովեցին փոքրիկների ուրախ ժամանցը և գունավորեցին նրանց օրը:

Միջոցառման ընթացքում նաև Հայաստանի ռազմական թաեքվանդոյի երեխաների ցուցադրական խումբը երեխաների համար հանդես եկավ ամենատարբեր մարտարվեստների շոուներով:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը  շնորհավորելով Երեխաների  պաշտպանության միջազգային օրը, ընդգծեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխաները ունենան երջանիկ ու անհոգ մանկություն՝ խաղաղ հայրենիքում:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ