ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատաիրավական «բարեփոխումները» խոշտանգումների սկիզբ․Արմինե Ֆանյանի հարցազրույցը

22.06.2023 12:40

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար, փաստաբան Արմինե Ֆանյանը։

Փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ Փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն 2023 թվականի հունիսի 26-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Ընտրված օրը խիստ խորհրդանշանական է՝ խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրն է։

Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացին անդրադառնալով՝ փաստաբանը շեշտեց, որ դա լիովին արտահայտում է պետության ներկայիս ռազմավարությունը դատաիրավական «բարեփոխումների» նկատմամբ։ Ձեզ պետք են խոնարհ, կիսագրագետ ծառաներ ու հենց նրանք էլ ձեզ դատելու են՝ այլ իշխանության կրոնը նույն կերպ ընդունելով։ Մանրամասները՝ տեսանյութում



Բեռնել

Վերադառնալ