ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

06.12.2023 08:00

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ փաստաբաններ,

Շնորհավորում եմ մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորվան 105-րդ ամյակի կապակցությամբ:

Ի պատիվ մեր համայնքի, Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության ինստիտուտը կայացած է և ունի իր ուրույն տեղը իրավական համակարգում, քանզի փաստաբանության կարգավիճակը ուղիղ համեմատական է քաղաքացու իրավական պաշտպանվածության մակարդակին:

Ի հեճուկս փաստաբանական համայնքի առաջ ծառացող մարտահրավերների, յուրաքանչյուր փաստաբանի իրավունքների պաշտպանությունը եղել և շարունակելու է մնալ Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ մեր երկրում իրավական մշակույթի ամրապնդման գործում ծանրակշիռ ներգործության, իրավաբանական օգնություն տրամադրելիս դրսևորած իրավախոհության և փաստաբանական ինստիտուտի հեղինակության նշաձողը վեր պահելու համար:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավապաշտպան առաքելությունը կենսագործելիս մաղթում եմ անսպառ եռանդ և տոկունություն:

 

Հարգանքով՝

Սիմոն Բաբայան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ



Բեռնել

Վերադառնալ