ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները Վրաստանում մասնակցել են տարածաշրջանային համաժողովի

05.12.2023 19:23

ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները Վրաստանում մասնակցել են տարածաշրջանային համաժողովի

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը 2023թ. դեկտեմբերի 1-2-ին մասնակցել են Թբիլիսիում անցկացված «Օրենքի գերակայության և արդարադատության հասանելիության բարելավում բոլորի համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:

Համաժողովի նպատակն էր համեմատական տեսանկյունից գնահատել օրենքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Այն մեկտեղել է կառավարության պաշտոնյաներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ողջ տարածաշրջանից՝ բացահայտելու և քննարկելու համապատասխան երկրներից քաղված դասերը և լավագույն փորձը օրենքի գերակայության ինստիտուտների ամրապնդման, բոլորի համար արդարադատության հասանելիության ապահովման և առավել խոցելի համայնքների ճկունությանն աջակցելու համար:

Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հանրային պաշտպանության համակարգը, Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված արցախցիների հարկադիր տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը, տեղահանված անձանց տրամադրվող իրավաբանական օգնության ընթացքը և կարիքները, Հանրային պաշտպանի գրասենյակի զարգացման տեսլականը:

Միջազգային գործընկերների հետ քննարկվել են նաև համագործակցության խթանման հնարավորությունները:

 



Բեռնել

Վերադառնալ