ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ»․ «ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ»֊Ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ ԱՐՄԻՆԵ ՖԱՆՅԱՆՆ Է

07.03.2024 15:47

Ձևավորելով ավանդույթ՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբաններիպալատը հայտարարում է հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:
Միջոցառման շրջանակներում 2024թ. մարտի 6-ին և 7-ին փաստաբանական գրասենյակները, փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:
Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:
 
Նախաձեռնության մասին առավել մանրամասն ներկայացվում է տեսանյութում․


Բեռնել

Վերադառնալ