ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈւՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈւՄ « ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԽՆԴՐԱՀԱՐՈւՅՑ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

07.03.2024 21:59

ՏԵՂԻ Է ՈւՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈւՄ « ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԽՆԴՐԱՀԱՐՈւՅՑ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի´ գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ այսօր Ազգայն ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ խնդրահարույց դրույթների թեմայով:

Քննարկմանը ներկա էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների պատգամավորներ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, հանձնախմբի անդամներ Արմեն Ասատրյանը, Արմինե Ֆանյանը, Նիկոլայ Հակոբյանը ներկայացրին նախագծի խնդրահարույց դրույթները և դրանց ակնհայտ բացասական ազդեցությունը իրավապաշտպան գործունեության վրա:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացվեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի կողմից:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները` ընդունելի լուծումներին հասնելու նպատակով:



Բեռնել

Վերադառնալ