ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

09.10.2025 15:53

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09.10.2025 թվականի թիվ 5/1-Լ որոշմամբ հաստատվել է որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը։

ՀՀ փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրները 2025 թվականի երկրորդ կիսամյակի որակավորման քննություններին մասնակցելու համար դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ 2025թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2025թ. հոկտեմբերի 20-ը (ներառյալ) ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն (աշխատանքային օրերին)։

Փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 13.01.2023թ. թիվ 2/4-Լ որոշմամբ հաստատված Որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման և հանձնման  կարգի 30-րդ կետում (www.advocates.am, Պալատ ->  Որակավորման հանձնաժողով):

 



Բեռնել

Վերադառնալ