ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԵՎ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ

05.12.2025 18:05

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԵՎ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի և ՀՀ Փաստաբանական ակադեմիայի պատվիրակությունը մասնակցել է Ֆրանսիայի Փարիզի փաստաբանների միության և Օ Դը Սենի փաստաբանների միության տարեկան համաժողովներին:
Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Փարիզի փաստաբանական դպրոցում: Փարիզի փաստաբանական դպրոցում տեղադրված է նաև հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապի (1861-1915) հուշատախտակը՝ ի նշան հայ ազգի և մասնագիտության նկատմամբ հարգանքի:
Փարիզի փաստաբանական դպրոցի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ապագայում արդյունավետ համագործակցելու համար:


Բեռնել

Վերադառնալ