ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

20.02.2026 15:53

      Հարգելի՛ փաստաբաններ,

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը 23.02.2026թ. ժամը 15:00-18:00-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Վարչական դատավարության առանձնահատկությունները» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր  է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։ 

  • Դասընթացը կվարի ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 23.02.2026թ․ ժամը 10:00-ն պատասխան նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

 


Բեռնել

Վերադառնալ