ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԷԼԵԿՏՈՐՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ» ԹԵՄԱՅՈՎ

24.02.2026 16:02

      Հարգելի՛ փաստաբաններ,

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը 26.02.2026թ. ժամը 10:00-13:00-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Էլեկտրոնային արդարադատություն եվ էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը քաղաքացիական գործերով»թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր  է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։ 

  • Դասընթացը կվարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԵՊՀ դասախոս Գոհար Գրիգորյանը:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 25.02.2026թ․ ժամը 16:00-ն պատասխան նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 26․02․2026թ․-ը ժամը 09:30-ը:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:



Բեռնել

Վերադառնալ