ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման հեռավար դասընթաց «Անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը» թեմայով

16.03.2026 12:21

       Հարգելի՛ փաստաբաններ,

17.03.2026թ. ժամը 17:00-19:00-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է վերապատրաստման հեռավար դասընթաց «Անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը» թեմայով, միայն մարզաբնակ փաստաբանների համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն հեռավար տարբերակով:

  • Դասընթացը կվարի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ի․գ․թ․ Ռազմիկ Մարիկյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 17.03.2026թ․ ժամը 14:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը,արտոնագրի համարը, մարզը որտեղ գործունեություն եք իրականացնում կամ հասցեն:
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ