Մեկնարկել է «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ2026» ֆուտբոլային առաջնությունը
15.03.2026 10:12
Այս շաբաթ մեկնարկեց «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2026» առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում են փաստաբաններից և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներից կազմված թիմեր:
Առաջնության մեկնարկի օրը` մարտի 14-ին կայացած խաղերն ունեն հետևյալ արդյունքը`
Նաիրի 5:3 Անոնիմուս
ՀՊԳ 1:1 Ունկնդիրներ
Անկախ լիգա 0:13 Բլից Ֆայվ
Մարտի 15-ին ընթացող խաղերի մրցապայքարում արդյունքը հետևյալն է.
Ադվոքեյթս 6:1 Յունայթեդ Լոյերս
Ակադեմիա 14:0 Վիրտուոզ
Հայաստան աշխարհ 6:3 Ֆենիքս
Մրցաշարի հաջորդ օրերի համար նախատեսված են հետաքրքիր հանդիպումներ, որոնք ընթանալու են «Միկա» մարզադաշտում մարտի 21-ին և 22-ին` ժամը 10:00-13:00-ին:
Մուտքն ազատ է առաջնությունը դիտել ցանկացող ֆուտբոլասերների համար:




Բեռնել
Վերադառնալ






















