Վերապատրաստման հեռավար դասընթաց «Անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը» թեմայով
13.04.2026 14:39Հարգելի՛ փաստաբաններ,
14.04.2026թ. ժամը 17:00-19:00-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է վերապատրաստման հեռավար դասընթաց «Անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը» թեմայով, միայն մարզաբնակ փաստաբանների համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն հեռավար տարբերակով:
- Դասընթացը կվարի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ի․գ․թ․ Ռազմիկ Մարիկյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 14.04.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը,արտոնագրի համարը, մարզը որտեղ գործունեություն եք իրականացնում կամ հասցեն:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















