Նախատեսվում է այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
23.04.2026 09:18
Հարգելի՛ փաստաբաններ,
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով՝ 2026թ. ապրիլի 24-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Փաստաբանները կարող են միանալ ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը տեղի կունենա 2026թ. ապրիլի 24-ին, ժամը 11:00-ին՝ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սկզբնամասից (Լենինգրադյան փողոց, դեպի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ կենտրոնական մուտք տանող աստիճանների դիմացից):
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ






















