ՀՀ Փաստաբանների Պալատ

Կայացավ «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2026» առաջնությունը. հաղթական գավաթը նվաճեց «Բլից ֆայվ» ֆուտբոլային թիմը

26.04.2026 20:31

Կայացավ «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2026» առաջնությունը. հաղթական գավաթը նվաճեց «Բլից ֆայվ» ֆուտբոլային թիմը
Այսօր կայացավ փաստաբանների ֆուտբոլային առաջնության եզրափակիչ փուլը:
Առաջնության խաղերին ներկա էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ներկայացուցիչներ Պալատի աշխատակազմից, Ֆրանսիայից Հայաստան ժամանած փաստաբան գործընկերներ և փաստաբանների ֆուտբոլային առաջնությամբ հետաքրքրված այլ հյուրեր:
 
Փաստաբաններից կազմված թիմերը շաբաթներ շարունակ պայքարում էին «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2026» առաջնության հաղթական գավաթը նվաճելու համար:
Եզրափակիչ խաղերն անցան բուռն մթնոլորտում` անկանխատեսելի զարգացումներով և գեղեցիկ գոլային փոխանցումներով:
 
Հաղթական գավաթը նվաճեց «Բլից ֆայվ» թիմը` 8:1 հաշվով, առաջ անցնելով մրցակից «Հայաստան աշխարհ» թիմից,որը զբաղեցրեց առաջնության երկրորդ պատվավոր հորիզոնականը :
Երրորդ տեղը զբաղեցրեց «Ֆենիքս» թիմը` 3:2 հաշվով` մեկ միավորով առավելություն գրանցելով մրցակից «Ադվոքեյթս» թիմից: «Ադվոքեյթս» թիմը գրավեց չորրորդ տեղը:
 
Առաջնության լավագույն դարպասապահ ճանաչվեց «Ադվոքեյթս» թիմի դարպասապահ Իլյա Բելկինը:
 
 
Առաջնության ավարտին մասնակիցներին գավաթներ, մեդալներ և պատվոգրեր շնորհեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:


Բեռնել

Վերադառնալ