Վերապատրաստման դասընթաց «Անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը» թեմայով
04.06.2026 14:58Հարգելի՛ փաստաբաններ,
05.06.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում, կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց՝ «Անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ի․գ․թ․ Ռազմիկ Մարիկյանը,
- Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ մինչև 05.06.2026թ․ ժամը 16:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















