ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման հավելյալ դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբան-վստահորդ հարաբերություններ» թեմայով

18.06.2026 12:00

     Հարգելի՛ փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատը 20062026 թվականին /շաբաթ օր/ ժամը 11:00-ից 13:30-ը,  ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է  հավելյալ վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբան-վստահորդ հարաբերություններ» թեմայով, հնարավորություն ստեղծելով բոլոր այն գործընկերների համար, ովքեր 2026 թվականի առաջին կիսամյակում չեն հասցրել լրացնել պարտադիր վերապատրաստում անցնելու դասաժամերը:

Դասընթացը կազմակերպվել է ոչ աշխատանքային օր, հաշվի առնելով աշխատանքային օրերին առկա մասնագիտական ծանրաբեռնվածությունը:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող և բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր բնակվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ գտնվելու /գործունեության/ վայրը և դասընթացի ձևաչափը։

  • Դասընթացը կվարի փաստաբան Արմինե Ֆանյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 19.06.2026թ ժամը 17:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է պարտադիր նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, դասընթացի ձևաչափը,
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:


Բեռնել

Վերադառնալ