Տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտների արտոնագրման հանդիսավոր արարողությունը
02.07.2026 13:37
2026 թվականի հուլիսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական ակադեմիայի շրջանավարտների արտոնագրման արարողությունը:
Միջոցառման մեկնարկին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
Ողջույնի խոսքով և ապագա փաստաբաններին ուղղված խորհուրդներով ու բարեմաղթանքներով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մարինե Ֆարմանյանը:
Ելույթ են ունեցել նաև հավակնորդներ Հասմիկ Քոչարյանը և Լիլյա Հովակիմյանը:
Այնուհետև տեղի է ունեցել հավակնորդների հանդիսավոր երդման և փաստաբանական արտոնագրերի շնորհման արարողությունները: Փաստաբանների պալատի խորհրդի առաջ հանդիսավոր երդումից հետո 120 հավակնորդ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
Շնորհավորում ենք նոր արտոնագրված փաստաբաններին և մաղթում մասնագիտական հաջողություններ, սկզբունքայնություն, անաչառություն և նվիրում իրենց պատասխանատու գործունեության ընթացքում։
Բեռնել
Վերադառնալ






















