ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործի քննության արդի հիմնահարցերը» թեմայով

06.07.2026 13:59

      Հարգելի՛ փաստաբաններ,

       07․07.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործի քննության արդի հիմնահարցերը (ՄԻԵԴ-ի դատական կազմերը, ՄԻԵԴ ներկայացված գանգատի կոմունիկացիա, վիճաբանության և ոչ վիճաբանության փուլեր, հաշտության համաձայնության կնքումը և դրան հաջորդող փուլերը)» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։

Ուշադրություն Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:

  • Դասընթացը կվարի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 07.07․2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, ինչպես նաև դասընթացին մասնակցելու ձևաչափը:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 07․07․2026 թվականը ժամը 18:00-ն:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

 



Բեռնել

Վերադառնալ