Վերապատրաստման դասընթաց «Սնանկության մասին ՀՀ օրենքի առանձնահատկությունները և հետագա փոփոխությունները» թեմայով
07.07.2026 15:09Հարգելի՛ փաստաբաններ,
08.07.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում, կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Սնանկության մասին ՀՀ օրենքի առանձնահատկությունները և հետագա փոփոխությունները» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող և բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ գտնվելու /գործունեության/ վայրը։
- Դասընթացը կվարի փաստաբան Մակար Եղիազարյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 08.07.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը, արտոնագրի համարը և մասնակցության ձևաչափը,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















