Վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբան-վստահորդ հարաբերություններ» թեմայով
09.07.2026 19:18Հարգելի՛ փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատը 11․07․2026 թվականին /շաբաթ օր/ ժամը 11:00-ից 14:00-ն, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբան-վստահորդ հարաբերություններ» թեմայով, հնարավորություն ստեղծելով բոլոր այն գործընկերների համար, ովքեր չեն կարողանում աշխատանքային օրերին լրացնել պարտադիր վերապատրաստում անցնելու դասաժամերը:
Դասընթացը կազմակերպվել է ոչ աշխատանքային օր, հաշվի առնելով աշխատանքային օրերին առկա մասնագիտական ծանրաբեռնվածությունը:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող և բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր բնակվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ գտնվելու /գործունեության/ վայրը և դասընթացի ձևաչափը։
- Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Սիմոն Բաբայանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 10.07.2026թ․ ժամը 17:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է պարտադիր նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, դասընթացի ձևաչափը,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















