ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից քննվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով

14.07.2026 13:56

 Հարգելի՛ փաստաբաններ,

15.07.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից քննվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։

Ուշադրություն Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի դասախոս, ի․գ․թ․ Կարեն Մելիքսեթյանը:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 15.07.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, դասընթացին մասնակցելու ձևաչափը: Նշված պայմանների չպահպանումը հանգեցնելու է մասնակցության հայտի չդիտարկամանը:
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացի  մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 15․07․2026 թվականը ժամը 17:30-ը:


Բեռնել

Վերադառնալ