ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ փաստաբանների պալատը աշխատանքի է հրավիրում փաստաբանների

15.07.2026 14:52

 ՀՀ փաստաբանների պալատը աշխատանքի է հրավիրում փաստաբանների

Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցչության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում քաղաքացիություն չունեցող անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատը աշխատանքի է հրավիրում փաստաբանների:

Ծրագրին ներգրավելու ցանկություն ունեցող փաստաբանները հավակնող անձինք կարող են շարժառիթային (մոտիվացիոն) նամակ ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեին՝ կցելով մասնագիտական կարողությունների նկարագրմամբ ինքնակենսագրությունը (CV):

Ծրագրին ներգրավված փաստաբանի վարձատրությունը նախատեսվում է ամսեկան 560.000 ՀՀ դրամ (ներառյալ՝ հարկերը):

Ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է ոլորտում մասնագիտական փորձառություն և օտար լեզուների իմացություն ունեցող հավակնորդներին:

Նախապատվություն ստացած հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի:



Բեռնել

Վերադառնալ