Նախատեսվում է այցելություն փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Լևոն Լևոնյանի հիշատակին նվիրված հուշահամալիր-պուրակ
10.08.2026 12:55
ՀՀ փաստաբանների պալատի ամենամյա նախաձեռնության համաձայն՝ 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի ծննդյան օրը, կազմակերպվում է հայրենիքի պաշտպանության համար զոհված՝ փաստաբան Կարեն Լևոնյանի որդու հիշատակի միջոցառում:
Ի հիշատակ Լևոն Լևոնյանի՝ օգոստոսի 13-ին նախատեսվում է այցելություն նրա շիրիմին (Սևանի քաղաքային գերեզմանոց), ինչպես նաև Լևոն Լևոնյանի հիշատակին նվիրված հուշահամալիր-պուրակ:
Հիշատակի օրվան մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվում է փոխադրում դեպի Սևան քաղաք: Մեկնումը ՀՀ փաստաբանների պալատից (ք.Երևան, Զաքյան 7-2) 2026թ. օգոստոսի 13-ին, ժամը 11:30-ին: Ցանկացողներին խնդրում ենք հետադարձ նամակով արձագանքել մինչև 2026 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 13:00-ն:
Բեռնել
Վերադառնալ






















