ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբան-վստահորդ հարաբերություններ, շահերի բախում» թեմայով

19.08.2026 11:06

    Հարգելի՛ փաստաբաններ,

20.08.2026թ. ժամը 11:00-14:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում  տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբան-վստահորդ հարաբերություններ, շահերի բախում» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող և բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր բնակվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ գտնվելու /գործունեության/ վայրը և դասընթացի ձևաչափը։

Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:

  • Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 20.08.2026թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • 20․08․2026թ․ ժամը 09:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի, ձևաչափի նշման, գրանցումները չեն հաշվարկվելու,
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 20․08․2026 թվականը ժամը 10:30-ը:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:



Բեռնել

Վերադառնալ