Վերապատրաստման դասընթաց «Սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության չափանիշները» թեմայով
08.09.2026 17:41Հարգելի՛ փաստաբաններ,
10.09.2026թ. ժամը 14:00-17:00-ը ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում,կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության չափանիշները (սահմանադրական գանգատի կազմմանը ներկայացվող հիմնական և հատուկ պահանջները, սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության վերաբերյալ ձևավորված պրակտիկան)» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի համարը, դասընթացի թեման և մասնակցության ձևաչափը։
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:
- Դասընթացը կվարի փաստաբան, ի.գ.թ.,դոցենտ Նարինե Ալեքսանյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 09.09.2026թ․ ժամը 17:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, ինչպես նաև դասընթացին մասնակցելու ձևաչափը:
- 09․09․2026թ․ ժամը 17:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի, դասընթացի ձևաչափի նշման, դասընթացին հեռավար մասնակցության համար գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 10․09․2026 թվականը ժամը 13:00-ն:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ






















