Վերապատրաստման դասընթաց «Դատական ավտոտեխնիկական փորձաքննությունների առանձնահատկությունները» թեմայով
06.10.2026 16:22Հարգելի՛ փաստաբաններ,
«Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամը, 07.10.2026թ.-ին ժամը 18:30-21:30-ին, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց՝ «Դատական ավտոտեխնիկական փորձաքննությունների առանձնահատկությունները» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ դասընթացը կայանալու է միայն առկա եղանակով։
- Դասընթացը կվարի ՀՀ ՔԿ «փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ՃՏՊ հետազոտությունների բաժնի պետ՝ Գ․ Վարոսյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 07.10.2026թ․ ժամը 17:00-ն պատասխան նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















