ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման հեռավար դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից կնքվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով

06.11.2026 18:59

     Հարգելի՛ փաստաբաններ,

10.11.2026թ. ժամը 18:30-20:30-ին ՀՀ փաստաբանների պալատը,  կազմակերպելու է վերապատրաստման հեռավար դասընթաց «Կորպորատիվ տիպի իրավաբանական անձանց կողմից կնքվող գործարքների առանձնահատկությունները» թեմայով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը կայանալու է միայն հեռավար տարբերակով:

Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի դասախոս, ի․գ․թ․ Կարեն Մելիքսեթյանը:
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 09.10.2026թ․ ժամը 17:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը: 
  • 09․11․2026թ․ ժամը 17:00-ից հետո, առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման գրանցումները չեն հաշվարկվելու,
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացի  մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 10․11․2026 թվականը ժամը 17:00-ն:


Բեռնել

Վերադառնալ