Վերապատրաստման դասընթաց «Քրեադատավարական ապացուցման գործնական հիմնախնդիրները» թեմայով
10.11.2026 10:56Հարգելի՛ փաստաբաններ,
11.11.2026թ. ժամը 18:30-21:30-ը ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայում, կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Քրեադատավարական ապացուցման գործնական հիմնախնդիրները» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս, փաստաբան, Կոնցեռն դիալոգի խորհրդատու գործընկեր, ի․գ․թ․ Սերգեյ Մարաբյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 11.11.2026թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















