ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողով հրավիրելու մասին

17.11.2026 14:03

ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողով հրավիրելու մասին

Հարգելի փաստաբաններ,

Սույնով Դուք ծանուցվում եք այն մասին,  որ 2026 թվականի դեկտեմբերի 19-ին (շաբաթ օրը) հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

  • ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրություն,
  • Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխությունների և լրացումների կատարում:

Ընդհանուր ժողովը տեղի է ունենալու հետևյալ վայրերում՝

  • Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում (Կենտրոնական տեղամաս): Կենտրոնական տեղամասն ընդգրկում է՝ Երևան քաղաքը և Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերը,
  • Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մյասնիկյան 6/37 հասցեում (Հյուսիսային տեղամաս): Հյուսիսային տեղամասն ընդգրկում է Լոռիի, Շիրակի, Տավուշի մարզերը,
  • Սյունիքի մարզ, ք. Կապան, Արամ Մանուկյան 1ա/19 հասցեում (Հարավային տեղամաս): Հարավային տեղամասն ընդգրկում է Սյունիքի մարզը:
  1. Օրակարգային հարցերով քվեարկությունը սկսվում է 2026 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 0900-ից և ավարտվում է նույն օրը՝ ժամը  2000-ին:
  2. ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է 2026 թվականի նոյեմբերի 22‑ից (ներառյալ) և ավարտվում է 2026 թվականի նոյեմբերի 27-ին (ներառյալ)։ Թեկնածուներն առաջադրվում են միայն Կենտրոնական տեղամասի միջոցով:
  3. ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների քարոզչությունը սկսվում է 2026 թվականի նոյեմբերի 28-ից (ներառյալ) և ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 17‑ին, ժամը 1700-ին։
  4. Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:
  5. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների նախնական ցուցակը տեղամասային բաշխվածությամբ Պալատի կողմից կհրապարակվի քվեարկությունից ոչ ուշ, քան երկու շաբաթ առաջ: Եթե փաստաբանը նախընտրում է քվեարկությանը մասնակցել այլ տեղամասում, քան նշված է նախնական ցուցակում, ապա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ այդ մասին դիմում է ներկայացնում Պալատ՝ նշելով իր նախընտրած տեղամասը:
  6. Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:
  7. Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:
  8. «Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշման նախագիծը ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում հրապարակվելու է ընդհանուր ժողովի հրավիրված օրվանից ոչ ուշ, քան առնվազն 14 օր առաջ: Նախագծի վերաբերյալ առաջարկները կարող եք գրավոր ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ՝ նախագիծը Պալատի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից յոթնօրյա ժամկետում:

Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկությունները, կարող եք բեռնել ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից:

 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ