Նախատեսվում է աջակցություն «Մայր Թերեզայի քույրեր» մանկատան սաներին
18.11.2026 11:16
Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2026թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն հայտնած անձինք կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանական ակադեմիայի ընդունարանի պատասխանատուին:
Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)
-ձմեռային բաճկոններ տարբեր չափսերի(1 տարեկանից մինչև 13 տարեկան)
-հագուստ նորածինների և երեխաների համար (8 ամսականից մինչև 13 տարեկան, առանց գլխարկ)
-զուգագուլպաներ (7 տարեկանից մինչև 13 տարեկանների համար)
-մազ կտրող սարք (машинка)
-սպորտային հագուստ (6ամս., 1-3 տ, 6 տ.,15տ. )
-գիշերազգեստ ( 7տ.-15տ.)
-ծածկոց անկողնային (120սմ*170սմ)
-անկողնային սավաններ (230սմ*120սմ)
-անկողնային հավաքածու (120սմ*82սմ)
-գրասեղան՝ աթոռով և դարակներով
-մեկանգամյան օգտագործման բժշկական թղթեր (լայնություն 50սմ)
- Similac,կաթնային խառնուրդ- N 3
- BЕBI շիլաներ (каша) 6+
- Huggies, Libero, Puffies տակդիրներ (3,4,5,6,7չափերի)
- լոգանքի պարագաներ (գել, օճառ…)-Johnson’s Baby
- լվացքի գել
-կրեմ topi
- տակդիրներ (подкладки,underpads 60*90 սմ )
- թաց անձեռոցիկներ
- շոկոլադե սմայլիկներ գրանդ քենդի
- շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)
- բիսկվիթ
- չոկոպայ
- կեքս
-խաղալիքներ, փայտյա խաղալիքներ-ձեռքի մկանները զարգացնող(մոտորիկա) (պլաստիրիններ, ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում):
-տոնածառի խաղալիքներ
Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝
-աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված)
-մանկական հագուստ:
Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:
Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2026 թ. դեկտեմբերի 23 -ին՝ ժամը 15:10-ին: Եթե ցանկանում եք մանկատուն այցելել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
հեռ. 098 09 29 07
Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ
ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ
Բեռնել
Վերադառնալ






















