ՀՀ Փաստաբանների Պալատ

Հանրային պաշտպանների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով կանցկացվի մրցույթ

18.11.2026 17:18

Հանրային պաշտպանների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով կանցկացվի մրցույթ

2027 թվականի համար (հունվար ամսից) նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերը (հաստիքները), այն է՝ Երևան քաղաքում քրեաիրավական մասնագիտացմամբ 3 ամբողջական հաստիք, Երևան քաղաքում քաղաքացիաիրավական/վարչաիրավական մասնագիտացմամբ 1 ամբողջական հաստիք (այսուհետ՝ Թափուր տեղեր) համալրելու համար,

ինչպես նաև 2027 թվականի ընթացքում առաջանալիք թափուր հաստիքները համալրելու համար

 հանրային պաշտպանների թեկնածուների ցուցակ ձևավորելու նպատակով՝

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարում է հետևյալ մրցույթները

1) քրեաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի Թափուր տեղերը, ինչպես նաև Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հետագա հնարավոր (առաջանալիք) թափուր հաստիքները համալրելու համար:

2) քաղաքացիաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի Թափուր տեղերը, ինչպես նաև Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների հնարավոր (առաջանալիք) թափուր հաստիքները համալրելու համար.

 

Տեղեկացնում ենք, որ՝

1)      Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-3  հասցեում (ՀՀ փաստաբանական ակադեմիա, 3-րդ հարկ) 2026 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին.

2)     Մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել փաստաբանը, որի արտոնագրի գործողությունը դիմելու պահին կասեցված չէ, ինչպես նաև Պալատի որակավորման հանձնաժողովի վկայագիր ստացած անձը.

3)     Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են սույն հայտարարության հրապարակելու օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ հասցեում.

4)     փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2026թ. նոյեմբերի 30-ից հետո.

5)     Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

6)     Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի՝ Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի 4.11 կետի համաձայն:

 

ԲԵՌՆԵԼ ՀԱՅՏԸ

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատ



Բեռնել

Վերադառնալ