ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՄ ԻՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

28.03.2014 07:04

ՀՀ փաստաբանների պալատում երեկ՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել ակումբի նիստ, որտեղ քննարկվել են քայլեր ուղղված վերջին շրջանում փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելմանը: Հանդիպմանը մասնակցել են շուրջ երեսուն փաստաբաններ, այդ թվում՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանը, խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանը, Մարտուն Փանոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Երվանդ Վարոսյանը, ինչպես նաև Նորայր Նորիկյանը, Ռուբեն Բալոյանը, Գեղամ Հակոբյանը, Աղավնի Մադոյանը, Մարինե Ֆարմանյանը, Տաթևիկ Շալջյանը, Երեմ Սարգսյանը, Մարինե Թովմասյանը, Վահե Հովհաննիսյանը, Արա Զաքարյանը, Արսեն Սարդարյանը, Վարուժան Վարդանյանը, Միհրան Պողոսյանը։ Ներկա փաստաբանները հանդես եկան տարբեր տեսակետներով և առաջարկություններով։
Մասնակիցները փաստել են, որ նման իրավիճակն անթույլատրելի է և պետք ձեռնարկվեն միջոցներ դրանք կանխարգելելու ուղղությամբ:
Քննարկման արդյունքում որոշվել է.


- դիմել դատական իշխանությանը՝ կլոր սեղան կազմակերպելու առաջարկով, նկատի ունենալով այն, որ դատավորները կարող են և պարտավոր են ապահովել դատական նիստի բնականոն ընթացքը և դատավարության մասնակիցներին պաշտպանել այլ անձանց ոտնձգություններից.


- փաստաբաններին հորդորել նմանատիպ իրավիճակներում՝ հնարավոր միջոցներով կանխել իրենց վստահորդների կողմից վիրավորական գործողությունները մյուս կողմի փաստաբանների նկատմամբ.

- վերապատրաստման դասընթացներում ներառել այս իրավիճակներում փաստաբանների վարքագծի դրսևորման վերաբերյալ թեմաներ:



Բեռնել

Վերադառնալ