ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2014 12:32

 ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից ջերմորեն շնորհավորում եմ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման կապակցությամբ:
Գաղտնիք չէ, որ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությունը ուղեկցվել է հարյուրհազարավոր զոհերով ու կորուստներով, բայց այն ապահովել է հայ ժողովրդի անվտանգությունը հետագա տասնամյակների համար: Եվ այս առումով մենք՝ հայերս պետք է հիշենք ու մեծարենք նրանց, ովքեր ժառանգեցին մեզ այդ անվտանգությունը և նորօրյա ազատամարտում մեր հայրերն ու եղբայրները սրբագրեցին իրենց արյամբ Արցախյան հերոսամարտում, որի ընթացքում անգնահատելի է Շուշի քաղաքի ազատագրումը ադրբեջանցիներից:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ