ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

16.11.2015 16:15

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի համակարգող Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ, փաստաբան Վրեժ Խաչիկյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է առողջ ապրելակերպի դասընթաց փաստաբանների համար:

Դասընթացի ընթացքում փաստաբանները սովորել են ինքնապաշտպանության հմտություններ, մարմնամարզական վարժություններ, կատարել են շնչառական վարժություններ:

Դասընթացը շարունակական է լինելու: Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ դասընթացներ իրականացնել նաև լրագրողների  համար:


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ