ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ «ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՅՈՎ

23.11.2015 10:33

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ «ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՅՈՎ

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 23.11.2015թ. ժամը 18.30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ակումբը  կազմակերպում է քննարկում:  Քննարկման է դրվում փաստաբաններ Արմեն Ասատրյանի, Վիկտորյա Կիրակոսյանի, Նվարդ Սվարյանի և Անահիտ Հովհաննիսյանի համատեղ նախագիծը՝ «Արխիվային գործի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»:

Դասընթացը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատում (հասցե՝ ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ):

Ակումբի նիստին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։ 

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ