ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

17.11.2016 16:30

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի փաստաբաններ,

2017 թվականի համար նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերի (հաստիքների) քանակը կազմում է ընդամենը 19, այն է՝

1. Արարատի մարզ - երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,25 հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության.
2. Արմավիրի մարզ - մեկ տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության.
3. Գեղարքունիքի մարզ - մեկ տեղ՝ 0,5 հաստիք քրեական ուղղվածության.
4. Լոռու մարզ - երկու տեղ՝ երկու 0,5 հաստիք քրեական ուղղվածության.
5. Կոտայքի մարզ - երեք տեղ՝ երկու 0,5 հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,25 հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության.
6. Շիրակի մարզ - երկու տեղ՝ երկու 0,5 հաստիք քրեական ուղղվածության
7. Սյունիքի մարզ - երկու տեղ՝ մեկ 0,5 հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,25 հաստիք քրեական ուղղվածության.
8. Վայոց Ձորի մարզ - մեկ տեղ՝ մեկ 0.5 հաստիք քրեական ուղղվածության.
9. Երևան քաղաք - չորս տեղ՝ 4 լրիվ հաստիք քրեական ուղղվածության.
10. Երևան քաղաք - մեկ տեղ՝ 1 լրիվ հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության.

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում հանրային պաշտպանի թափուր հաստիքներ կարող են առաջանալ ոչ միայն տարեվերջին, այլ նաև տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս, որպես կանոն, նախապատվությունը տրվում է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին,

2017 թվականի համար հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը (այսուհետ՝ Պալատ) հայտարարում է հետևյալ մրցույթները (այսուհետ՝ Մրցույթ

1) քաղաքացիական և վարչական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների թափուր տեղերը համալրելու համար.

2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար մրցույթ՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների թափուր տեղերը համալրելու համար։

Տեղեկացնում ենք, որ՝

1) Մրցույթի գրավոր փուլը կանցկացվի ՀՀ, ք. Երևան Զաքիյան 2  հասցեում (ՀՀ փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2016 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 11.00-ին.

2) Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2016 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ հասցեում.

3) փոստով ուղարկված դիմումները չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2016թ. նոյեմբերի 24-ից հետո.

4)  Մրցույթի գրավոր փուլի տևողությունը սահմանվում է 4 (չորս) ժամ։

5)  Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդը կհրավիրվի հարցազրույցի Պալատի խորհրդի 2014 թվականի հունվարի 15-ի թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 4.11 կետի համաձայն։

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմի ղեկավար 

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթ անցկացնելու մասին» 17.11.2016թ. թիվ 461-Լ որոշումը.

Բեռնել հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու դիմումի ձևը.

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 15.01.2014թ. թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման» կարգը:

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ