ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

20.11.2015 18:00

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՐՑՈՒՅԹ

     Հարգելի փաստաբաններ,

     Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում հանրային պաշտպանի թափուր հաստիքներ կարող են առաջանալ ոչ միայն տարեվերջին, այլ նաև տարվա ընթացքում, ինչպես նաև այն, որ անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքելիս, որպես կանոն, նախապատվությունը տրվելու է հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում ընդգրկված փաստաբաններին,

     հաշվի առնելով այն, որ՝ 2016 թվականին կանխատեսվող թափուր տեղերն են Երևան քաղաքում՝ 6-ը, որից 5-ը՝ քրեական ուղղվածության և 1-ը՝ քաղաքացիական ուղղվածության, իսկ մարզերում՝ 11–ը (3 լրիվ հաստիք և 8 կես հաստիք), այդ թվում՝

     1. Արարատի մարզում երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության Մասիս քաղաքում և մեկ 0,5 հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության՝ Արտաշատ քաղաքում.

     2. Արմավիրի մարզ երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության  Էջմիածին քաղաքում և մեկ 0,5 հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության՝ Արմավիր քաղաքում.

     3. Լոռու մարզ -  երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության և մեկ 0,5 հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության (նստավայր Վանաձոր).

     4. Տավուշի մարզ- մեկ տեղ՝ 0.5 հաստիք քրեական ուղղվածության (նստավայր՝ Իջևան).

     5. Սյունիքի մարզ - մեկ տեղ՝ 0.5 հաստիք քրեական ուղղվածության (նստավայր՝ Կապան).

     6. Վայոց Ձորի մարզ - մեկ տեղ՝  0.5 հաստիք քրեական ուղղվածության (նստավայր՝ Եղեգնաձոր).

     7. Շիրակի մարզ- երկու տեղ՝  մեկ հատ 0.5 հաստիք քրեական ուղղվածության և մեկ հատ 0.5 հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածության (նստավայր Գյումրի).

     8. Երևան քաղաքում- հինգ տեղ՝ 5 լրիվ հաստիք քրեական ուղղվածությամբ.

     9. Երևան քաղաքում- մեկ տեղ՝ 1 լրիվ հաստիք քաղաքացիական և վարչական ուղղվածությամբ,

     հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում փաստաբաններին ընդգրկելու նպատակով 2015թ. դեկտեմբերին ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է երկու մրցույթ՝ 1. քաղաքացիական և վարչական ուղղվածության` Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների թափուր տեղերը համալրելու համար, ինչպես նաև 2. քրեական ուղղվածության` Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների թափուր տեղերը համալրելու համար, որոնց գրավոր փուլը տեղի կունենա ք. Երևան Զաքիյան 2  հասցեում (Փաստաբանական դպրոց, 3-րդ հարկ) 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, իսկ հարցազրույցը՝ ք. Երևան Զաքիյան 2 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ) 2015 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 11.00-ին։

     Մրցույթում հաղթող ճանաչված փաստաբանները կընդգրկվեն հանրային պաշտպանի թեկնածությունների ցուցակում, ինչպես վերոհիշյալ թափուր տեղերը, այնպես էլ հետագայում Երևան քաղաքում կամ մարզերում առաջացող թափուր տեղերը համալրելու նպատակով։

     Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2015թ. նոյեմբերի 23-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ: Դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ (հասցեն` ք. Երևան, Զաքիյան 2) նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:

     Բեռնել ՀՀ ՓՊ նախագահի՝ «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթ անցկացնելու մասին» 20.11.2015թ. թիվ 350-Լ որոշումը.

     Բեռնել հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթին մասնակցելու դիմումի ձևը.

     Բեռնել ՀՀ ՓՊ խորհրդի 15.01.2014թ. թիվ 01/7-Լ որոշմամբ հաստատված «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման» կարգը.




Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ