ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՔԵՐԸ: (ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ)» ԹԵՄԱՅՈՎ

28.11.2023 14:18

Հարգելի՛ փաստաբաններ,

29.11.2023թ. ժամը 10:00-13:00-ին ՀՀ փաստաբանների պալատը  ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «Աշխատանքային պայմանագրի լուծման ընդհանուր հիմքերը: (Օրենսդրական փոփոխություններ և դատական պրակտիկա)» թեմայով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ և Գիտությունների ազգային ակադեմիայի դասախոս, ի․գ․թ․Մանե Կարապետյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 29.11.2023թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:




Բեռնել

Վերադառնալ