ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ» ԹԵՄԱՅՈՎ
29.10.2025 14:20Հարգելի՛ փաստաբաններ,
30.10.2025թ. ժամը 11:00-14:00-ին ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանական ակադեմիայում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Վարչական ակտերի, վարչական մարմինների գործողության կամ անգործության բողոքարկումը ՀՀ վարչական դատավարության կարգով» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոս Նարինե Մանասյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 30.10.2025թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















