ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱ » (ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱ) ԹԵՄԱՅՈՎ
22.01.2026 14:27Հարգելի՛ փաստաբաններ,
23.01.2026թ. ժամը 15:00-18:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա): Շահերի հակասություն» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
- Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանների պալատի խոհրդի անդամ, փաստաբան Մարինե Ֆարմանյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.01.2026թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- 23․01․2026թ․ ժամը 10:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման, գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 23․01․2025 թվականը ժամը 14:30-ը:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ






















