ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբանների միջև հարաբերություններ» թեմայով

20.03.2026 13:40

      Հարգելի՛ փաստաբաններ,

23.03.2026թ. ժամը 18:00-21:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Վարքագծի մասնագիտական էթիկա (դեոնթոլոգիա), փաստաբանների միջև հարաբերություններ» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող և բնակվող փաստաբանները, ինչպես նաև այն փաստաբանները, ովքեր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս, հրավիրված դասընթացին կարող են մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին գրանցման վերաբերյալ Ձեր նամակում պարտադիր անհրաժեշտ է նշել՝ գտնվելու /գործունեության/ վայրը և դասընթացի ձևաչափը։

  • Դասընթացը կվարի փաստաբան Արմինե Ֆանյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.03.2026թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է պարտադիր նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
 


Բեռնել

Վերադառնալ