ՀՀ Փաստաբանների Պալատ

Վերապատրաստման դասընթաց «Անձնական թվային անվտանգություն» թեմայով

15.05.2026 14:46

       Հարգելի՛ փաստաբաններ,

       18․05.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը ՀՀ փաստաբանական ակադեմիայի դատական նիստերի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Անձնական թվային անվտանգություն» թեմայով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում, տեղեկացնում ենք, որ հեռավար միանալու ցանկության մասին չնշելու դեպքում այն չի հաշվառվելու։

Ուշադրություն Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:

  • Դասընթացը կվարի թվային անվտանգության մասնագետ՝ Սամվել Մարտիրոսյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 18.05.2026թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 18․05․2026 թվականը ժամը 18:00-ն:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

 

 


Բեռնել

Վերադառնալ