Վերապատրաստման դասընթաց «Սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության չափանիշները» թեմայով
26.05.2026 13:06Հարգելի՛ փաստաբաններ,
27.05.2026թ. ժամը 14:00-17:00-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության չափանիշները (սահմանադրական գանգատի կազմմանը ներկայացվող հիմնական և հատուկ պահանջները, սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության վերաբերյալ ձևավորված պրակտիկան)» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները:
- Դասընթացը կվարի փաստաբան, ի.գ.թ.,դոցենտ Նարինե Ալեքսանյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 27.05.2026թ․ ժամը 09:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը, ինչպես նաև դասընթացին մասնակցելու ձևաչափը:
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո մինչև 27․05․2026 թվականը ժամը 13:00-ն:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ






















