ՀՀ Փաստաբանների Պալատ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ

09.12.2013 13:35

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ ստացվել է շնորհակալական նամակ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Ռոզա Զաքինյանից:

Քաղաքացին շնորհակալություն է հայտնում փաստաբան Մելանյա Սարգսյանին: Ռոզա Զաքինյանի նամակում մասնավորապես նշված է. «Մելանյա Սարգսյանի խելամիտ աշխատանքի արդյունքում որդուս նկատմամբ սահմանված 4 տարի ժամկետով պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դատախազի կողմից Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացվել, սակայն այն մերժվել է և վճիռը մնացել է անփոփոխ»:

Նշենք, որ Ռոզա Զաքինյանի որդին՝ Գևորգ Մարտիրոսյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):


Նախորդ նորությունը: ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է

Հաջորդ նորությունը: ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՍԵԴՐԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ