ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՓԱՍՏԱԲԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է

20.12.2013 12:13

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՓԱՍՏԱԲԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է

Դեկտեմբերի 19-ին լրանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարիման Միրզաբեկյանի 90-ամյակը:
Փաստաբանների պալատում կազմակերպվել է մեծարման ցերեկույթ: Նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է Նարիման Միրզաբեկյանին և շնորհակալություն հայտնել բեղուն գործունեություն ծավալելու համար:

Արա Զոհրաբյանը հոբելյարին հանձնել է Պալատի անվանական ժամացույց և պատվոգիր ծննդյան 90-ամյակի և Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար:
Նարիման Միրզաբեկյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանների պալատի նախագահին ուշադրության համար և մաղթել հետագա հաջողություններ:

Նարիման Թևոսի Միրզաբեկյանը ծնվել է 1923 դեկտեմբերի 19-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Սարգիսաշեն գյուղում
1936թ. ավարտել է գյուղի թիվ 7 ծխական դպրոցը
1938թ. Բաքվի 9-րդ դպրոցում ստացել է միջնակարգ կրթություն
1941թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սովորել է Մախաչկալայի ծովային-զինվորական ուսումնարանում
1949թ. ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
1949-1978թթ աշխատել է ԽՍՀՄ դատախազությունում
1949-1950թթ աշխատել է որպես դատախազի օգնական
1952թ. ԽՍՀՄ Գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է դատախազ Պրելսկի մարզում
1963-1977թթ. Աշխատել է Ադրբեջանի Խանլարի շրջանի դատախազ
1977-1978թթ աշխատել է դատախազ Բաքվում
1979թ. անցել է թոշակի
1980թ. աշխատել է որպես փաստաբան

1941-1944թթ ծառայել է ԽՍՀՄ Կարմիր բանակում

Ամուսնացած է ունի երեք զավակ


Նախորդ նորությունը: ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ «ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ

Հաջորդ նորությունը: ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ