ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ

10.01.2014 14:39

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ

ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներից շարունակում է ստանալ շնորհակալագրեր կապված փաստաբանների բարեխիղճ գործունեության հետ:
****

Քաղաքացի Կարինե Քարամյանը իր խորին շնորհակալությունն է հայտնում փաստաբան Հենրիկ Մաղաքյանին՝ վերջինիս անբասիր ու անշահախնդիր աշխատանքի համար, որով դատական ատյանում պաշտպանվել է Կարինե Քարամյանի շահերը և ապացուցվել նրա անմեղությունը:
***

ՀՀ փաստաբանանների պալատին շնորհակալագիր է ուղարկել նաև քրեական գործով արդարացված Սարգիս Տիտանյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (նախնական քննության ընթացքում կամ դատարանում վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, կամ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, ինչպես նաև թարգմանչի կողմից սխալ թարգմանություն կատարելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: 2. Նույն արարքը, որը՝ 1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):

Նամակում նշվում է. «Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որն էլ գործն ըստ էության քննության արդյունքում 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կայացրել է արդարացման դատավճիռ»:

Նամակագիրը հաղորդում է, որ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել մեղադրողի կողմից, ըստ որի մեղադրողը խնդրել էր բեկանել և փոփոխել դատավճիռը՝ կայացնելով մեղադրական դատավճիռ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ քննության առնելով վերաքննիչ բողոքը, որոշել է մեղադրողի բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը:

ՀՀ ՊՆ N Զորամասի հրամանատարի տեղակալ Սարգիս Տիտանյանը շնորհակալություն է հայտնում փաստաբան Սուրեն Գագիկի Մնացականյանին և «Գալիկյան» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի ավագ իրավախորհրդատու Ռուզան Ավետյանին:

****
Քաղաքացի Լիլիթ Վարդանյանը շնորհակալություն է հայտնում «Դելիկտ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Ցոլակ Գրիգորյանին և նույն գրասենյակի աշխատակից փաստաբան Լուսինե Վիրաբյանին իրեն ցուցաբերած փաստաբանական ծառայության և բարոյական օգնության համար, որը կատարվել է անշահախնդիր:


Նախորդ նորությունը: ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Հաջորդ նորությունը: ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ