ՀՀ Փաստաբանների Պալատ

ՙՎԻԵՆՆԱ-ՄՅՈՒՆԽԵՆ՚ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

07.02.2014 14:53

 ՀԱՐԳԵԼԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ

 “Փաստաբանների Միջազգային Միությունհայաստանյան ներկայացուցչությունը* ՀՀ փաստաբանական պալատի և ՀՀ փաստաբանական դպրոց  հիմնադրամի հետ համատեղ 2014թ. ապրիլ ամսվա կեսերին կազմակերպում է գիտաուսումնական  այց  Վիեննա (Ավստրիա)  և Մյունխեն (Գերմանիա ) քաղաքներ:

Այցի նպատակն է ծանոթանալ փաստաբանական գործունեության միջազգային ստանդարտներին, մասնավորապես` Ավստրիայի փաստաբանական գործունեության կազմակերպման օրենսդրական առանձնահատկություններին, ինչպես նաև Մյունխենի փաստաբանների առօրյա աշխատանքին: Հանդիպումները տեղի են ունենալու Ավստրիայի փաստաբանական պալատում և Մյունխենի փաստաբանների ասոցիացիայում:  Դասընթացները թարգմանվելու են ռուսերեն լեզվով:

 

Այցի ավարտին, Վիեննայի փաստաբանական պալատում մասնակիցներին կտրամադրվի հատուկ Միջազգային Նմուշի Հավաստագիր:

 

Այցի տևողությունն է` 8 օր  (7 գիշեր): Շրջագայության ժամանակ  մասնակիցները կբնակեցվեն  քաղաքների կենտրոնական մասում գտնվող 4* հյուրանոցներում`   (3) գիշեր Վենայում և (4) գիշեր Մյունխենում:

Այցի շրջանակներում նախատեսվում են  նաև հարմարավետ ավտոբուսով, (ռուսալեզու գիդի հետ միասին) հետաքրքիր շրջագայություններ Վիեննայի, Զալցբուրգի և Մյունխենի տեսարժան վայրեր: Ցանկության դեպքում կկազմակերպվեն նաև լրացուցիչ շրջագայություններ Բադեն քաղաք, որը գտնվում է Վիեննա քաղաքից 30 կմ հեռավորության վրա, որտեղ կարող եք լողալ և հանգստանալ առողջարանային քաղաքի ստորերկրյա բուժիչ տաք աղբյուրներում, ինչպես նաև տեսնել  Մյունխենի  հայտնի Նոյվանշտայն գեղատեսիլ միջնադարյան  դղյակները, այցելել Շտուտգարտ քաղաքի հանրաճանաչ “Մերսեդես-Բենց” և “Պոռշե” թանգարաններ :

Գիտաուսումնական այցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությանը ծանոթացեք`  կից ներկայացված  ծրագրում :

Այցին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հայտերը ազատ ոճով  ուղղարկել մինչև ս.թ. փետրվարի 15-ը [email protected] էլ. փոստին, կամ զանգահարել 010 32-­02-­02 կամ 091 011561 հեռախոսահամարներին:  

Բեռնել ծրագիրը



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ