ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՍՈՖԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ

23.11.2014 22:15

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ՍՈՖԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը 2014թ. նոյեմբերի 20-ից 22-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է <<Բուլղարիայում առաջին փաստաբանական ակտ>> ընդունման տարեդարձին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 400 հրավիրյալներ՝ Բուլղարիայի քաղաքների փաստաբանների պալատների նախագահներ, բուլղարացի փաստաբաններ և այլ պետությունների փաստաբանական համայնքների մոտ 20 ներկայացուցիչներ՝ այդ թվում՝ ներկայացուցիչներ Փարիզի և Մարսելի փաստաբանական միություններից, Փաստաբանների Միջազգային Միության նախագահը, Չեխիայի Հանրապետության պալատի նախագահը և այլ փաստաբանական կառույցների ներկայացուցիչներ:
Սոֆիայի փաստաբանների միության նախագահ Պյոտր Կիտանովն իր խոսքում ողջունել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ներկայացուցչի մասնակցությունը միջոցառմանը՝ նշելով, որ այդպիսի հանդիպումների շնորհիվ, Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին ընդառաջ, առավել կամրապնդվեն փոխադարձ կապերը երկու փաստաբանական համայնքների միջև և հայտարարեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Սոֆիայի փաստաբանական պալատն՝ իր գլխավորությամբ, մասնակցելու է Հայաստանում Ցեղասպանության 100 ամյակի տարելիցին նվիրված միջոցառումներին:
Միջոցառման ընթացքում նաև կազմակերպվեցին սեմինար քննարկումներ <<Փաստաբանների պաշտպանությունը>> և <<Վեճերի լուծումն արբիտրաժային դատարանում>> թեմաներով:

ՀՀ փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ