ՀՀ Փաստաբանների Պալատ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.06.2014 12:36

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտնում ենք, որ Լոռու մարզում մարզային համակարգող ընտրելու համար փաստաբանների ժողով հրավիրելու մասին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 05.06.2014թ. 184-Լ Որոշման և նշված Որոշմամբ հաստատված Ծանուցման՝ թեկնածության առաջադրման և քարոզարշավի ժամկետների, ժողովի օրակարգի հարցի, մարզի փաստաբանների ժողովը սկսվելու օրվա, ժամի, տևողության, ինչպես նաև տեղի (վայրի) մասին տեղեկությունները, տեղադրված են ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքի էջում (Իրավական ակտեր »Պալատի իրավական ակտեր »Նախագահի որոշումներ):

Միաժամանակ, խնդրում ենք առաջադրման և ինքնաառաջադրման դիմումները ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 05.06.2014թ. 184-Լ Որոշմամբ սահմանված ժամկետներում՝ 2014 թվականի հունիսի 16-ից մինչև 2014 թվականի հունիսի 20-ի ժամը 18:00-ն:

Ներկայացնում ենք թեկնածուների առաջադրման (ինքնաառաջադրման) և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, դիտորդի վկայականի և թեկնածուի վստահված անձի վկայականի ձևերը (բեռնել այստեղ):

 

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ

 

Ապետնակ Պողոսյան


Նախորդ նորությունը: ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ նորությունը: ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ